Ռուսաստանը Ուկրիանայում անցկացվող հատուկ գործողությամբ խաղաղության է հասնում ՝ առաջնորդվելով իր իսկ պայմաններով, այլ ոչ թե նրանցով, որոնք փորձում են առաջադրել Մոսկվայի նախկին միջազգային «գործընկերները»՝ անհագորեն սպասելով ՌԴ-ի ռազմական պարտությանը:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ, թեև ռազմական հատուկ գործողությունը որոշակի իմաստով դաժան դրսևորումներ ունի, այդուհանդերձ, դա խելամիտ պատասխան է հակառուսական քաղաքականություն վարող արևմտյան երկրներին:

«Մենք մեր ազգային հետաքրքրություններն ունենք, և մենք դրանք կյանքի ենք կոչելու բոլո հնարավոր միջոցներով», - ընդգծել է Մեդվեդևը: