Որևէ մեկը մինչ այսօր պազաբանում չի տվել՝ ինչու՞ է իմ մուտքն արգելվել Արցախ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեկը Բաքվի վրա է գցում, մյուսը՝ Երևանի, ռուս սահմանապահը ցույց է տվել իմ նկարին կից արգելքը, Արցախի ղեկավարությունը մտածել է՝ գուցե Բաքուն է այդպես պահանջել, բայց Բաքուն արդեն 30 տարի՝ գիտի իմ մոտեցումները, իսկ ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությունը ինձ հիմք է տալիս մտածել, որ ուրիշ պատճառ կա և իրենց ամենաբարձր մակարդակով տեղյակ են եղել, և ակամա մասնակից են եղել այս ամենին, իսկ որոշման ակունքը ՀՀ կառավարության շենքից է եկել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արգելվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ: