Կանադայում գրանցվել է STEVE հազվագյուտ մթնոլորտային երևույթ։ Այս մասին հայտնում է Live Science-ը։

Կադրն արվել է լուսանկարիչ Ալան Դայերի կողմից՝ Ալբերտայում։ Ականատեսների վկայությամբ՝ կանաչ և մանուշակագույն շերտերը տեսանելի են եղել 40 րոպե։ STEVE֊ն ավելի վաղ հայտնաբերվել է 2017 թվականին՝ կանադացի աստղագետների կողմից։ Սկզբում այս շերտերը շփոթվել են բևեռափայլի հետ, սակայն հետագայում գիտնականները հայտարարել են, որ բևեռափայլը պետք է անտեսանելի լինի մարդու անզեն աչքի համար: Ի վերջո, Swarm արբանյակի օգնությամբ մասնագետներին հաջողվել է վերլուծել երևույթը, որը ցույց է տվել, որ մարդիկ մոտ 300 կմ բարձրության վրա դիտարկել են տաք գազի գոտի՝ մինչև 3000 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով։

Փորձագետների կարծիքով՝ այս ջերմությունն առաջանում է գեոմագնիսական փոթորիկների ժամանակ մթնոլորտում լիցքավորված մասնիկների բախումից։ Այնուամենայնիվ, գիտնականները դեռևս չունեն սպառիչ բացատրություն, ինչպես նաև նման գոտիների տեսքը կանխատեսելու հնարավորություն: Բացահայտելու համար անհրաժեշտ են բազմաթիվ լրացուցիչ դիտարկումներ և հետազոտություններ: