Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը դատական հայց է ներկայացրել Բեռլինի դատարան, որով Բունդեսթագից պահանջում է վերականգնել երկրի նախկին ղեկավարի արտոնությունները, որը նրանից մասամբ վերցվել է մայիսին:
Այդ մասին գրում է Welt պարբերականը:
Գերմանական մեկ այլ առաջատար լրատվամիջոց՝ Der Spiegel-ն էլ հիշեցնում է, որ կառավարության նախկին ղեկավարի գրասենյակի պահպանման համար ծախսվում էր շուրջ 400 հազար եվրո:
Վերջին օրերին Շրոյդերի աշխատակազմը լքել է մի քանի աշխատակից՝ նրա և Պուտինի մտերմության պատճառով: