Ռուս հայտնի հեռուստալրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կոչ է արել ռուսական զորքերը մտցնել Լատվիա՝ ի պատասխան ԵՄ կողմից ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի:
«Շատ լավ, մենք հիմա զորք կմտցնենք Լատվիա՝ ի պաշտպանություն այդ երկրում ռուսախոս բնակչության, որը 40 տոկոս է կազմում: Մարտի կբռնվե՞ն ՆԱՏՕ-ի երկրները: Բեռլինը, Փարիզը, Լոնդոնը, Բրյուսելը պատրա՞ստ են այրվել մեր հրթիռների հարվածներից»,– հայտարարել է Սոլովյովը:
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը ծայրահեղ դեպքում կարող է օգտագործել նաև միջուկային զենք:
«Ամերիկան պատրա՞ստ է պատերազմել մերձբալթյան երկրների փոխարեն, որոնք իրենց ազգայնական մոլուցքի մեջ խախտում են ռուսախոսների իրավունքները»,- ասել է Սոլովյովը: