Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին: