Կորոնավիրուսի Omicron ենթատեսակի՝ BA.5-ի փոխանցումը արագանում է Արևելյան Եվրոպայում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրոպական տարածաշրջանում նկատվում է վարակների և մահերի նվազում, սակայն BA.5 Omicron ենթատեսակի պատճառով՝ COVID-19-ի փոխանցման շատ բարձր վտանգը մնում է, ինչը ընդհանուր մտահոգության տեղիք է տալիս», - ասվում է հայտարարության մեջ:

Խոսքը հիմնականում Արևելյան Եվրոպայի, Բալկանների, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասին է։ Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայում արձանագրվում է կորոնավիրուսային վարակի փոխանցման կայուն նվազում։