Տղամարդկանց առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է սննդակարգից բացառել ալկոհոլը, վերամշակված միսը և չափից դուրս յուղոտ մթերքները, Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Նուրիա Դիանովան։
40-ն անց տղամարդիկ պետք է ուշադիր հետևեն իրենց սննդակարգին, որպեսզի ավելորդ քաշ չհավաքեն, գիրությունը բացասաբար է անդրադառնում սեռական ֆունկցիայի վրա, նվազեցնում է տեստոստերոնի մակարդակն օրգանիզմում։
«Կերեք ավելի քիչ կարմիր միս, ավելի շատ ձուկ և ծովամթերք, բավարար քանակությամբ բուսական սպիտակուց, ընկույզ։ Սննդակարգում պետք է դդումի սերմեր ավելացնել. դրանք դրական են ազդում սեռական ֆունկցիայի վրա և օգտակար են պրոստատիտի դեպքում»,- ասել է բժիշկը։
Ավելի լավ է հրաժարվել ալկոհոլից կամ սահմանափակել դրա օգտագործումը։ Կարևոր է նաև հնարավորինս շատ թարմ բանջարեղեն և մրգեր ուտել:
«Ցանկացած պատրաստի արտադրանք և երշիկեղեն պարունակում են չափազանց շատ ճարպեր և մեծ քանակությամբ հավելումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում ազդում են կյանքի որակի վրա, նման սնունդ չի կարելի օգտագործել»,- զգուշացրել է սննդաբանը։