«Հրապարակ»-ը գրում է․
Արտաքին ճակատում պարտվում ենք, բայց այնպես չէ, որ ներսում ամեն ինչ կարգին է: Չկա օր, որ կառավարության շենքի մոտ կամ որեւէ այլ վայրում բողոքի ակցիաներ չանեն: Անցած օրերին բեռնատարների վարորդներն էին Մեղրի-Սիսիան ճանապարհը փակել' բողոքում էին բեռնատարները կշռելու դեմ, իսկ երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատողներն էին բողոքի ակցիա անում, քանի որ «Սուրմալուի» պայթյունից հետո «Փեթակի» աշխատանքը դադարեցվել է եւ առ-այսօր չի վերականգնվել:
Մարդիկ պահանջում էին, որ իրենց թույլ տան աշխատել: Պայթյունից հետո նախ ԱԻՆ-ն էր փակել «Փեթակը» եւ հարակից ճանապարհը, իսկ երեկ աշխատողներին ասել էին, որ քննիչները պետք է թույլ տան, որ աշխատանքը վերսկսեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: