«Այս հեղափոխությունը, որն սկսվել է անհատների մակարդակում կատարված ընտրությամբ և անհատների մակարդակում իրականացված գործողություններով փետրվարի տասնութին և նրանից հետո, այնուամենայնիվ, ապրիլի 9-ի դասը ցույց տվեց, որ պահանջվում է կազմակերպչական հարցերի լուծում և այո´, ինստիտուցիոնալիզացիա և, իրականում, ոչ միայն շարժումը շարունակվում է նախկին տրամաբանությամբ, այլև այն մի տեսակ լցվում է ինստիտուցիոնալ կառույցներով, որպեսզի կազմակերպչական որևէ խնդիր չծագի, ինչպես օրինակ' ծագեցին ապրիլի 9-ին» ,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված Ազգային միասնական ճակատի ձևավորումը լիդերի ինստիտուտի տրանսֆորմացիա է, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դա ինքնին ենթադրելի է.«Կարելի է ասել, որ կոլեկտիվ պատասխանատվության մեխանիզմ է առաջ գալիս̀ որոշումների ընդունման, ինչպես նաև դրանց կատարման ժամանակ շատ ավելի սինխրոն գործի ղեկավար կազմը, որովհետև ապրիլի 9-ը ցույց տվեց, թե ինչպես ոստիկանությունը, մեկուսացնելով Րաֆֆի Հովհաննիսյանին և մեզ, կարող էր անվերահսկելի իրավիճակ ստեղծել և, բարեբախտաբար, չստեղծվեց այդ իրավիճակը, հետևաբար' նման խնդիրների առջև չկանգնելու համար, քանի որ պայքարը շատ այլ օրերի նույնպես կարող է դուրս գալ վերահսկելի շրջանակներից, պետք են կազմակերպչական երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ մակարդակներ' շատ ավելի լավ կազմակերպվածություն շարժմանը հաղորդելու համար»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: Մեր զրուցակիցը փաստեց նաև, որ ապրիլի 9-ը ցույց տվեց, որ ռեժիմը, գլխատելով շաժման ղեկավարությունը, կձգտի ստեղծել անկառավարելի իրավիճակ' մարդկանց դարձնելով անվերահսկելի' սադրիչների ուղեկցությամբ. «Մենք տեսանք բոլոր այդ սադրիչներին, ովքեր հրահրում էին բախումներ, իսկ մարդը, ով այս հեղափոխության մասնակիցն ու կետողն է, հրաշալի կառավարելիություն էր ցուցաբերում»:

Ստյոպա Սաֆարյանը եզրափակեց' նշելով, որ միասնական ճակատի ձևավորումը ոչ միայն լուծելու է կազմակերպչական հարցեր, այլև նպատակ ունի շարժման հարթակը ընդլայնել' ներառելով տարբեր քաղաքական ու քաղաքացիական ուժերի:

Աղասի Մարգարյան