Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 

«Երբեք, լսու՞մ եք, երբեք որևէ իշխանություն անկեղծ չի եղել իր ժողովրդի հետ, այդպես պարզապես չի լինում... Ժողովուրդը ընտրելով առաջնորդին, վստահում է նրան իր անվտանգության ապահովումը և ակնկալում արժանապատիվ ու բարեկեցիկ կեցություն:

 

Ու վեեերջ...Հայաստանի Հանրապետությունում ժողովորդը հավատաց ու թագավոր կարգեց մեկին (Նիկոլ Փաշինյան)ով հայտարարեց.«Այսօր մենք մեր քաղաքը (Երևանը) պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»: Արցախի Հանրապետությունում ժողովուրդը հավատաց ու թագավոր կարգեց մեկին (Արայիկ Հարությունյան) ով հայտարարեց.« Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից»: Այս երկուսը «միշտ անկեղծ» են եղել ժողովրդի հետ, պարզապես ամեն բան չէ, որ ասել են...օրինակ, որ համատեղ ջանքերով Արցախը մինչև վերջին միլիմետրը հանձնելու են, որ մեր տղաներին զոհելու են, որ Հայաստանը գաղութացնելու են...                                                            

Սակայն թող որևէ մեկը չփորձի ինձ համոզել, որ սա վերջն է, որ արդեն հնարավոր չէ ոչինչ փոխել...Ամեն բան այլ ընթացք կունենա, երբ ժողովուրդը (դու, ես, նա՝ մենք) համախմբվի ու պահանջատեր լինի իր կյանքի և իր Հայրենիքի համար: Ժողովրդի իշխանության դեմ անզոր է ամեն բան...»։