Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եվրոս գետի երկայնքով՝ հունաթուրքական սահմանին, մի քանի կիլոմետրանոց պարիսպ կկանգնեցվի, գրում է Regnum-ը։ Համապատասխան որոշումն ընդունել է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը (KYSEA)՝ հանրապետության կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ։ Գաղափարի հեղինակները կարծում են, որ պատնեշները կօգնեն հաղթահարել ապօրինի սահմանի հատման խնդիրը։ Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Իկոնոմուն մեղադրել է թուրքական իշխանություններին միգրանտներին կրկին որպես գործիք օգտագործելու փորձի մեջ։ Նրա կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամի նոր փուլը կարծես «հիբրիդային հարձակում է Հունաստանի վրա»։

Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունները վերջին շրջանում միտումնավոր խախտում են «Լոզանի» խաղաղության պայմանագրի դրույթները։