Սպիտակուցի և B վիտամինի բարձր պարունակությունը քաշի կորստի բանալին է, Mirror-ին ասել է սննդաբան Մայքլ Մոսլին։
Բժիշկը հավկիթը համարում է նիհարելուն նպաստող ամենաանվնաս նախաճաշը, որը կարելի է ամեն կերպ պատրաստել։ Այն չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը, հագեցնում է մարմինը անհրաժեշտ սպիտակուցներով և վիտամիններով, արագացնում է նիհարելու գործընթացը:
Եփած կամ քիչ խաշած հավկիթը կօգնի ավելի երկար ժամանակ սով չզգալ՝ համեմատած ձավարեղենի կամ տոստերի հետ, ասել է սննդաբանը։
Բժիշկը խորհուրդ է տալիս ձվածեղի մեջ ավելացնել թարմ խոտաբույսեր կամ սունկ։ Դրանք ունեն շատ բուսական մանրաթելեր և վիտամիններ։ Նախաճաշին ավելի լավ է հրաժարվել բեկոնից կամ խմորեղենից. դրանք չափազանց կալորիական մթերքներ են, որոնք առողջությանը ոչ մի կերպ օգուտ չեն։