Իրանի պաշտպանության փոխնախարար, ադմիրալ Ամիր Ռաստեգարին եռօրյա այցով ժամանել է Ադրբեջան։

Այդ մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատունը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նշվում է, որ այցի շրջանակներում Ռաստերգարին երկկողմ հանդիպումներ կանցկացնի երկրների պատվիրակությունների հետ, որոնք մասնակցում են Ադրբեջանում անցկացվող «ADEX» միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։

Նախատեսված են նաև փոխնախարարի մի շարք այլ հանդիպումներ։