ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ սահմաններին ստեղծված վիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է՝
«Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից:
Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին:
Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»։