Իրանի խորհրդարանը արտահերթ նիստում կքննարկի Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող կարևորագույն հարցեր:
Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, գրում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ կարևոր հանդիպումը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին:
Վահիդ Ջալալզադեն հավելել է, որ Իրանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով.
«Մենք այս հարցը քննարկել ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Խնդրում ենք ազգային անվտանգության Գերագույն խորհրդին և երկրի ԱԳՆ-ին հնարավորինս լուրջ վերաբերվել այս հարցերին»: