ԱՄՆ-ի կողմից իրագործվող պատժամիջոցների քաղաքականությունը դատապարտված է ձախողման:
Այս մասին CBS-ին տված հարցազրույցում նշել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:
Նրա պնդմամբ, մի շարք երկրների դեմ Վաշինգտոնի սահմանած սանկցիաները ոչ միայն արդյունավետ չեն, այլև միավորում են նույն այդ պետություններին, որոնք ավելի են մտերմանում ստեղծված իրավիճակում: