Մինչև հիմա մենք ապրել ենք հաշվարկային, ոչ թե քաղաքակրթական տրամաբանությամբ։ Եվ դա մեր մեծագույն սխալներից է եղել։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։

Հարցին, թե հակառուսական տրամադրությունների և Փելոսիի այցի համատեքստում, ուժային կենտրոններից ու՞մ է պետք նախապատվություն տալ, քաղաքական գործիչն ասաց․

«Փելոսիի այցը մեծ հաշվով ոչինչ չի տալու։ Աշխարհն իր հոգսնուցավն ունի։ Ուկրաինական պատերազմն էլ լրացուցիչ բեռ է Արևմուտքի համար։ Մենք ապրել ենք «անվտանգային» նկատառումներով, կարծելով, որ այդ իրողություններով պայմանավորված ՌԴ-ի հետ մեր դաշնակցությունը կարող է նպաստավոր լինել»։

Հայրիկյանի համոզմամբ, պատերազմող Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, առավել լավ, հուսադրական վիճակում է, որովհետև ունի աշխարհի առաջադեմ պետությունների աջակցությունը։

Արա Ալոյան