ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ելութը լսեցի՞ք։
Հազիվ այստեղ հոխորտալով խոսի։
Ոչ մի խոսք Արցախի անկախության մասին։
Ոչ մի խոսք Արցախի տարածքի մեծ մասի՝ Շուշիի ու Հադրութի օկուպացիայի մասին։
Ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին։
Բառացի ասեց՝ 29.8 հազար քառ.կմ։
Դրանից բացի էս մարդը արդեն ձեռքերը լվացելա։
Հազիվ էլ Համլետից օրինակ բերի,այն էլ ամհասկանալի։

Հ.Գ. Ես բոլոր նախկին ղեկավարների ցավը տանեմ։
Նախկինում Ալիեւն էր «լացում», որ 20 տոկոս «օկուպացվածա», իսկ այսօր Հայաստանի վարչապետն է ՄԱԿ ամբիոնից խղճանք առաջացնող ելույթ ունենում։
Էս ու՞ր հասանք…
Նիկոլ հեռացիր»: