Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 22-ի երեկոյից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը: