ՀՀ նկատմամբ իրականացված ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մինչև երեկ անհետ կորած համարվող Սամվել Անթալյանին հարազատներն արդեն տեսակցել են, վիճակը նորմալ է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Սամվելի հորեղբայրը՝ Հայկ Անթալյանը։

«Սամվելը երեկ զանգել է հորը ու մի քանի ժամ անց հայրն արդեն նրա մոտ էր։ Ձեռքից վիրավորվել էր, վիրակապել էին։ Վիճակը, բարեբախտաբար նորմալ է։ Այսօր, հավանաբար, կտեղափոխեն հոսպիտալ»,-ասաց Սամվելի հորեղբայրը։

Մեր զրուցակիցը նշեց, որ Սամվելը երկու ամիս է, ինչ զորակոչվել է բանակ, ծնունդով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքից է։ Հարազատները Սամվելից լուր չունեին սեպտեմբերի 15-ից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող Սամվել Անթալյանը հայտնաբերվել է։