Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, անմիջապես բնակարան կստանա պետությունից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծին, որով պյմանագրային զինծառայողները կարող են անցնել կամավոր ատեստավորում եւ ունենալ աշխատավարձի կրկնակի բարձրացում:

«Զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր», - ընդգծեց վարչապետը:

Նա հայտարարեց, որ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցնելու անբաժան մաս է: