ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող»,-ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իրենց կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ «Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք մենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– նշել է նա։