Մոսկվայում 81-ամյա բնակիչը մահացել է լոգարանում դրված մոմերից ստացած ծանր այրվածքներից։ Այս մասին հայտնում է REN հեռուստաալիքը։

Կինը եղել է լոգարանում, հանկարծ մոմի կրակը տարածվել է նրա հագուստի, իսկ հետո՝ պատի պլաստիկ սալիկի վրա։

Հարևանները, զգալով ծխի հոտը և լսելով տարեց կնոջ ճիչերը, ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, իրավապահ մարմիններ և շտապօգնություն։

Տուժածը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն որոշ ժամանակ անց նա, գիտակցության չգալով, մահացել է։