Մարգարետ Թետչերի զարդասեղանի իրը վաճառքի է հանվել The RealReal առցանց խանութում: Այդ մասին գրում է Dazed-ը։

Արծաթագույն մետաղական պատյանը պատրաստվել է Tiffany-ի կողմից։ Դրա վրա փորագրված է  «Լեդի Թետչերի 70-ամյակի տոնակատարություն, 1995 թ.» մակագրությունը: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին պատկանող հազվագյուտ իրը վաճառվում է 145 դոլարով։

 

Մարգարետ Թետչերի կերպարը, ըստ բրիտանացի լրագրողների, կրկնօրինակման առարկա է դարձել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի համար։ Միևնույն ժամանակ, Թրասը միշտ չէ, որ կարողանում է հետևել իր ոճին, ուստի նրա կերպարը բազմաթիվ մեմերի տեղիք է տվել։