Նոյեմբերի 16-ին, ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, Արցախի ՆԳՆ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։
Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։ Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
Հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում'որոշակի քանակությամբ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք կամ զինամթերք։ Արձանագրվել են առանց վարորդական վկայականի և անսթափ վիճակում մեքենան շահագործելու դեպքեր։