РБК հեռուստաալիքը պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակում Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը։ Rusarminfo-ն ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացառիկ մեկնաբանություն է ստացել РБК-ի մամուլի ծառայությունից։
«Մինչ օրս մենք հետաձգել ենք այս հարցազրույցի հրապարակումը այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել մեր աշխատակիցների և նրանց սիրելիների անվտանգության մեջ», - ասել է РБК-ի մամուլի ծառայությունը:
«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար այցելել է Հայաստան, խոսակցությունը տեսագրվել է, բայց РБК-ն հրաժարվում է հրապարակել այն։ Պատճառը սպառնալիքներն են, որոնք Իլյան և նրա ընտանիքի անդամները սոցցանցերում ստացել են ադրբեջանցիների կողմից՝ հարցազրույցի մասին հայտնելուց հետո»,- ասվում է Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսագրության մեջ։