Հայ- թուրքական հարաբերություններում այս տարի ևս կարգավորում չի սպասվում: Նման կարծիք են հայտնում պոլսահայ փորձագետները, ավելին' նրանց պնդմամբ, այդ գործընթացում առաջիկա երկու տարիներին անկում է սպասվում' կապված հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Հայերի նկատմամբ ատելության մակարդակը նվազել է, սակայն դա չի նշանակում, որ պաշտոնական Անկարան հրաժարվել է իր ժխտողական քաղաքականությունից եւ Լեռնային Ղարաբաղի հարցում իր կողմնակալ դիրքորոշումից: