«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։
Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։
Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։
Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»։