Ադրբեջանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մեկնել են Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ հայտնված տարածքներ:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, խոսքը Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյի և Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Բոյոնի մասին է։
Դիվանագետները մեկնել են Սանասար (Կուբաթլու) և Կովսական (Զանգելան):