Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» մարդասիրական բեռների ստուգման իրավունք են վերապահել և խոչընդոտում են բեռների անցումը Լաչինի միջանցքով։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ապօրինի մաքսատուրքեր են սահմանել։ Պետք է վերջ տալ այս անհեթեթությանը»,-նշել է նա: