Ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցնելուն: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Պետք է անհապաղ վերջ տալ այս անհեթեթությանը»,-հավելել է նա: