«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։

Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։

2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31,8 մլրդ մ3՝ 2011-2021թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7․1%:

Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $13,9 մլրդ, իսկ գազի վաճառքից՝ $6,5 մլրդ, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել․ 2022թ․ առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $3.8 մլրդ, իսկ բնական գազի վաճառքից՝ $3,5 մլրդ։

Ըստ «Բրիթիշ փեթրոլիում»-ի զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19,5 մլրդ մ3, որից 8,2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11,3 մլրդ՝ դեպի Վրաստան և Թուրքիա։

Դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական էներգակիրների էական մասը ուղղվում է դեպի Իտալիա։ Բաքուն հանդիսանում է Իտալիայի նավթի ամենախոշոր մատակարարը, իսկ բնական գազի՝ 3-րդ ամենախոշոր մատակարարը։

2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման (շուրջ 400 մլրդ մ3) ընդամենը 2%-ը։

Միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ադրբեջանական գազի համար վճարել է 4,9 մլրդ եվրո։ Հունաստանի և Իտալիայի համար 1000 մ3 ադրբեջանական գազի գինը կազմել է ավելի քան 1000 եվրո, Բուլղարիայի համար՝ շուրջ 900 եվրո։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գա