Ամերիկացի դերասան Էրլ Բոենը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Տերմինատոր»-ի առաջին երեք մասերում բժիշկ Փիթեր Սիլբերմանի դերով, մահացել է 81 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով հոլիվուդյան արտիստի հարազատներին։
Նրա ընտանիքի անդամը TMZ-ին ասել է, որ դերասանը մահացել է հինգշաբթի օրը` Հավայան կղզիներում, սակայն չի հայտնել նրա մահվան պատճառը։
Էրլը նկարահանվել է նաև Battle Beyond the Stars, Brains Sideways, Alien Nation, Naked Gun 33 1/3: The Final Thrust և մի շարք այլ նախագծերում։
Դերասանի մահվան ստույգ պատճառը դեռ չի հաղորդվում։
«Տերմինատոր» ֆիլմի առաջին մասը թողարկվել է 1984 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Առնոլդ Շվարցենեգերը, Լինդա Համիլթոնը և Մայքլ Բիենը։ Էրլ Բոենը հայտնվեց նաև «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» և «Տերմինատոր 3. Մեքենաների վերելքը» ֆիլմերում։