Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խորին ցավակցություն է հայտնել Ազատ գյուղի զորամասում զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնյան։