Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
նա նաեւ հավելել է. «Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ:
Ծրագրի երկրորդ փուլում ևս 35 մանկապարտեզներում և 6 պոլիկլինիկաներում իրականացվելու են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ»: