Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ողջ երաժշտասեր հանրությանը։
Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1967-1972 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Հետագայում դասավանդել է կոնսերվատորիայում' նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա երաժշտությունը հնչել է Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում: