Այսօր հունվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը ՀՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի հունվարի 23-ին։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Պաշտպանը գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը, որը ներկայացվել է Ազգային ժողով, հասանելի է այստեղ։
Ամփոփ հաղորդման մեջ ներառել ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ.-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։