Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխել են ծննդատուն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների հատվածում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ քաղաքացու ավտոմեքենան խոտանվել է։
Տեղում պարզվում է նաև, որ ամուսինը իր հղի կնոջը շտապ պետք է տեղափոխեր Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատուն։ Պարեկներ Վ. Թորոսյանն ու Մ. Պողոսյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը, նրա մայրիկին և ամուսնուն շտապ տեղափոխում են Երևան՝ Հերացու փողոցի վրա գործող «Բեգլարյան» ԲԿ: