Հալեպի նահանգում փլուզված շենքերի ավերակներից դուրս է բերվել 237 մարմին, կա ավելի քան 800 վիրավոր, Թուրքիայում՝ 234 զոհ, 2340 վիրավոր։ Այս պահի դրությամբ ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից, Թուրքիայի Մալաթիայի շրջանում հաղորդվում է 2 հայի մահվան մասին, Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։

«Հալեպում հարազատ, բարեկամ ունեցող մեր հայրենակիցներին.

- ավերիչ երկրաշարժը վնասներ է հասցրել հիմնականում Քալլասե, Հալեպի Բերդ և հյուսիս-արևմտյան շրջանների թաղամասերում,

- զգալի վնասներ են կրել հայաբնակ Ազիզիյե, Սուլեյմանիյե և Նոր Գյուղ թաղամասերը,

- այս պահի դրությամբ ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից,

- Հալեպի նահանգում փլուզված շենքերի ավերակներից դուրս է բերվել 237 մարմին, կա ավելի քան 800 վիրավոր: թուրքիայում՝ 234 զոհ, 2340 վիրավոր,

- թուրքիայի Մալաթիայի շրջանում հաղորդվում է 2 հայի մահվան մասին,

- Սիրիայում 650, իսկ թուրքիայում 1800 շենք-շինություն է հավասարվել գետնին:

Սիրիային սահմանակից թուրքական Գազիանթեպում 7.9 մագնիտուդով հուժկու երկրաշարժն ընդհուպ զգացվել է մոտ 500 կմ հեռավորության վրա գտնվող Դամասկոսում, Բեյրութում և Իրաքում: Սա 1999 թ. ի վեր թուրքիայում ամենահուժկու երկրաշարժն է:

Ցավակցում եմ զոհերի հարազատներին:

Պի՛նդ եղեք»,-գրել է նա։