OpenAI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ասել է, որ շուտով կհայտնվեն «պոտենցիալ սարսափելի» ԱԻ (արհեստական ինտելեկտ) -գործիքներ, այսինքն՝ ծրագրեր, որոնք օգտագործում են ԱԻ-տեխնոլոգիաները՝ մարդկանց վնասելու համար։ Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Neowin-ը։

«Մարդիկ հեռու չեն պոտենցիալ սարսափելի ԱԻ-գործիքներ ստեղծելուց: Աշխարհում տարբեր ԱԻ-տեխնոլոգիաների տարածումը շատ արագ կլինի»,- ասել է նա։

Ըստ հանրաճանաչ ChatGPT չաթբոտի ստեղծողի՝ այս գործիքների գերարագ ընդունումը կարող է շատ սարսափելի փորձ լինել ողջ մարդկության համար: «Հասարակությանը ժամանակ է պետք, որպեսզի ընտելանա այդքան կարևոր և մեծ բանի հետ», - վստահ է Ալթմանը:

Նա նաև մատնանշել է, որ նման ԱԻ-գործիքների մշակմամբ, կողմնակալության խնդիրներն ավելի արդիական կդառնան, և մարդիկ դժգոհ կլինեն չաթբոտի հետ շփվելու արդյունքից։ «Մենք չենք ցանկանում, որ ChatGPT-ը պաշտպանի այս կամ այն քաղաքականությունը: Մենք աշխատում ենք այս խնդրի լուծման վրա»,- հավելել է Ալթմանը: