Հայաստանի Ազգային օպերային թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճեց աշխարհահռչակ Operalia 2022 մրցույթի Առաջին մրցանակը եւ Ռոլեքսի՝ Հանդիսատեսի մրցանակը 2022 թ. Հոկտեմբերի 23-30 ին Լատվիայի Ազգային թատրոնում տեղի ունեցավ ՊլասիդոԴոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային օպերային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է Առաջին մրցանակը, նաեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։
 
Ի դեպ, 1993 թվականից գործող մրցույթում, Ջուլիանան առաջին հայն է Հայաստանից՝ առհասարակ այս վերջին երկու տասնամյակում,, ով արժանանում է Օպերալիա հեղինակավոր մրցույթի Առաջին տեղի մրցանակին՝ այլեւս առաջին մրցանակին արժանացել է միայն կանադահ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքթարյանը 2000 թվականին… Մեր Ջուլիանան մինչ Օպերալիան, 2022 ի ամռանը եւս մեկ խոշոր հաղթանակ է գրանցել՝ նվաճելով Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուժկոի անվան 11 րդ վոկալ մրցույթում բացառիկ մրցանակ՝ Գրան Պրի ,որը տվյալ մրցույթի երեսնամյա պատմության մեջ բաշխվել էր ընդամենը երկու անգամ։ Վարշավայում Ջուլիանան Նաեւ արժանացել էր Սեմբրիչի հատուկ մրցանակին՝որպես ամենաերիտասարդ տաղանդավոր արտիստ,ինչպես Նաեւ Կատովիցեի մրցանակին։ Այդ մրցույթին Ջուլիանայի մասնակցությունը հովանավորվել էր ԿԳՄՍ նախարարության կողմից։ Իսկ ամռանը ԼաՍկալլա թատրոնի լսմանը մասնակցելու համար ձեռնամուխ էր եղել AGBU Armenia կազմակերպությունը։
 
Այնուհետ Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է իտալացի աշխարհահռչակ երգչուհի Ֆիորենցիա Չեդոլինսի անվան վոկալ մրցույթի առաջին տեղը՝ ստանալով Բոլոնիայի օպերային թատրոնի վերաբացման գալա համերգին երգելու հրավեր եւ մի շարք այլ հրավերներ։ Օպերալիայի մրցանակաբաշխության անմիջապես հաջորդ օրվանից մեր երգչուհին ժամանակավոր հաստատվել է Ամստերդամ քաղաքում՝ Նիդեռլանդների Ազգային օպերային թատրոնում Պուչինիի ՏուրաՆդոտ օպերայում ստանալով Լիուի դերերգը,որը ըստ քննադատների կարծիքի ֆանտաստիկ է կերտել մեր հայրենակցուհին «Հենց միայն Երիտասարդ օրիորդ Գրիգորյանին լսելու համար արժե ներկա լինել ներկայացմանը»-ասված էր նրանց կողմից։
 
Ամստերդամին առընթեր, նա նաեւ մեկնել է Իտալիա եւս մեկ լեգենդի ՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարության ներքո կատարելու Վերդիի Ռեքվիեմ բարդագույն մեսսան ՝ Ռավենայում,Րիմինիում եւ Բոլոնիայում, ինչպես գրում էին իտալական պարբերականները «հնարավո՞ր բան է արդյոք Երեք Ռեքվիեմ հինգ օրում՝ այո, քանի որ երիտասարդ սոպրանոի հուժկու ձայնը անցնելով մաեստրո Մուտիի շռնդալից նվագախմբի միջով ներթափանցեց մեր սրտերը»…Հետո Ջուլիանան կասի,թե որքան բարդ ու երկար էին այդ երկու ամիսները հայրենիքից հեռու՝ անմիջապես խոշորագույն հաղթանակից հետո,երբ նույնիսկ ժամանակ չուներ լիակատար տրվելու հաղթանակի բերկրանքին եւ նույնքան էլ կարեւոր էին այդ ամիսները իր կարիերայի հետագա ընթացքի համար… 2023 թվականի փետրվարին Ջուլիանան հրավիրված էր լսումների Նյու Յորքի Մետրոպոլիտան Օպերա թատրոն։ Նա ասաց,որ հետարքիր անակնկալներ են սպասվում։
 
Ջուլիանան առհասարակ չի սիրում խոսել իր հետագա անելիքների մասին՝ գերադասում է հանրությանը համեստորեն ներկայանալ արդեն իսկ արված աշխատանքով, ինչպես բոլորովին վերջերս՝մարտի 4 ին Բուդապեշտում MVM Dom 6000 տեղ. լեփլեցուն մարզահամերգային համալիրում տեղի ունեցած շշմեցուցիչ համերգով՝ որին մասնակցել է լեգենդար տենոր Մաեստրո Պլասիդո Դոմինգոի հրավերով ՝ կատարելով հայտնի արիաներ, ինչպես նաեւ մի քանի զուգերգ մեծանուն Մաեստրոի հետ ։ Հունգարիայի հանդիսատեսը գրկաբաց է ընդունել մեր երգչուհուն։
 
Նա մեծ բավականությամբ պատմեց այնտեղ արված կազմակերպչական հսկայական աշխատանքի ինչպես նաեւ Մաեստրոի թիմի կողմից շատ ջերմ եւ հոգատար վերաբերմունքի, նաեւ բարձր մակարդակի ընդունելության մասին։ Առհասարակ Ջուլիանան հիացած է մաեստրո Պլասիդո Դոմինգոի ֆենոմենով.- նա կենդանի լեգենդ է ,նրա հետ բեմելը գերագույն պատիվ…. Այդ համերգի կարեւորությունը էական է ՝ գրանցվելով որպես կարեւորագույն իրողություն մեր 24-ամյա երգչուհու շլացուցիչ կարիերայի մեջ։ Նա ասաց, - Ասես երկրորդ անգամ Օպերալիան հաղթանակած լինեմ, այնքան հուզառատ էր այդ իրադարձությունը։