Մարտի 8-ին Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդի՝ երջանակահիշտակ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա Մհեր Դավոյանն ու 2-ամսական Լուսինե Դավոյանը։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:50-ի սահմանում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: