Սնանկացած ամերիկյան Silicon Valley Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Բեքերը վարկային հաստատության փաստացի արժեզրկումից մի քանի շաբաթ առաջ ընդհանուր առմամբ 3,6 մլն դոլարի բաժնետոմս է վաճառել։ Այս միջոցը ներառվել է SVB-ի հնարավոր փլուզման դեպքում նախապես պատրաստված պլանում, հայտնում է Bloomberg-ը։
Մարտի 11-ին Կալիֆորնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության վարչությունը փակեց Silicon Valley Bank-ը, որը տեղակայված էր Սանտա Կլարա կոմսությունում: 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբից ի վեր առաջին անգամ գրանցվել է ամերիկյան խոշոր բանկի սնանկացումը։
Վարկային հաստատության փաստացի սնանկությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 10-ին։ Բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկման և ներդրողների արտահոսքի պատճառ է դարձել SVB-ի ղեկավարության կողմից բաժնետերերին ուղղված նամակը։ Փաստաթղթում ասվում էր, որ բանկը ֆինանսական կորուստներ կրելուց հետո հրատապ կերպով փորձում է ներգրավել ավելի քան 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի կապիտալ: Սնանկությանը նախորդել են մեկշաբաթյա անկարգությունները բանկի հաճախորդների շրջանում՝ չնայած ղեկավար Գրեգ Բեքերի՝ ավանդատուներին և բաժնետերերին «հանգստություն պահպանելու» կոչերին, եզրափակում է հոդվածագիրը։