Երևան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ։
Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 53 անդամ, դեմ՝0, ձեռնպահ՝0։