ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը Բրյուսելում ապրիլի 4-5-ը նախատեսված դաշինքի երկրների արտաքին կապերի գործակալությունների ղեկավարների հանդիպման ֆոնին ասել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ Ուկրաինան կսկսի հակահարձակում առաջիկա շաբաթներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կսկսի իր գարնանային հարձակումը առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր Ուկրաինայի զինված ուժերի հավանական հակահարձակումը ճակատում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «պատրաստվում են ուժեղ լինել մարտում»։ Զելենսկին, միաժամանակ, նշել է, որ չի խորանա հակահարձակման կոնկրետ մանրամասների մեջ, որպեսզի թույլ չտա ռուսական կողմին նախապատրաստվել դրան։

Մինչ այս Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման։ Նրա խոսքով՝ Կիևի եվրոպացի գործընկերները պետք է մեծացնեն ռազմական օգնությունը ծանր տեխնիկայի տեսքով։