ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է' մեկ միմոսի կատարմամբ:
Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:
Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:
Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:
Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել' ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:
Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա, թե ինչու՝ դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»։