Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանն է այսօր տեսել ու մյուսների հետ բռնել Հայաստան ներթափանցած ու մի քանի օր փնտրվող ադրբեջանցուն։ Նրան նկատել է Կապանի մոտակայքում։

«Ես անցա, ադրբեջանցուն տեսա, տիկինս էլ էր, հետո հետ դարձա, մտածեցի՝ կարող է ինքը լինի։ Մեկ էլ տեսանք, տղերքն էլ, որ էնդեղ էր, ասում եմ՝ տղե՛րք, սրա հետևից եմ ես եկել, սա աչքիս ինքն է։

Ինքն ասում էր՝ պարսիկ եմ ես։ Ադրբեջանի զինծառայղի շորերով էր, փնթի, ցեխոտ», - «Ազատությանը» պատմեց Արա Սուքիասյանը։

Ասաց՝ ադրբեջանցուց նկար է ունեցել, համեմատել է, տեսել, որ նկարում պատկերված նույն անձն է։

«Ուզում էր փախներ, բռնեցի, կապոտի վրա սեղմեցինք, մեր ընկերների հետ, էդ տղերքը որ կան, մեկը գնաց, թելը բերեց, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա, թող գան, տանեն, զբաղվեն էս տղայի հետ։

Իր մոտ գտել ենք փամփուշտ, ատվյոռկա՝ ձեռքին, բլոկնոտ, զենք չի եղել, փամփուշտ է եղել։ Հեռախոսը ես չեմ տեսել», - հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։