«Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն Տիգրան Հակոբյանն այսօր հրապարակված դատավճռով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, բայց Համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից։

Այսպիսով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, հիմնավորված համարեց նրան առաջադրված մեղադրանքն, ըստ որի «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով Տ.Հակոբյանը ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով։

Տ.Հակոբյանը դատարանում ընդունել մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: