Ոստիկանության աշխտակիցները քիչ առաջ փակեցին քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր:
Նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հուշահամալիր:
Նշենք, որ նախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։